Karevorinfo  Իրադարձություններ  234

Հելսինկին բաց է Թուրքիային հուզող հարցերի շուրջ քննարկումների համար․ Ֆինլանդիայի նախագահ

21:55 հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ.
Հելսինկին բաց է Թուրքիային հուզող հարցերի շուրջ քննարկումների համար․ Ֆինլանդիայի նախագահ

Հելսինկին պատրաստ է Անկարայի հետ քննարկել իր մտահոգությունները Ֆինլանդիայի՝ որպես դաշինքի նոր անդամ ՆԱՏՕ մտնելու համատեքստում։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Նիինիստյոն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բաց ենք՝ քննարկելու բոլոր հարցերը։ Թուրքիան կարող է բաց և կառուցողական լինել մեր անդամակցության հարցում։ Այդ քննարկումներն արդեն ընթանում են և կշարունակվեն առաջիկա օրերին»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։

Նա նշել է, որ Հելսինկին կհոգա Անկարայի անվտանգության մասին այն չափով, որքանով թուրքական կողմը՝ Ֆինլանդիայի անվտանգության։

«Մենք լրջորեն ենք վերաբերվում ահաբեկչության խնդրին, դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և ակտիվորեն ներգրավված ենք դրա դեմ պայքարում։ Մենք բոլոր դաշնակիցների կողմից հզոր աջակցության և մեր անդամակցության շուտափույթ վավերացման հույս ունենք»,- հավելել է Նիինիստյոն։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է արտահայտվում ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։

Էմմա Չոբանյան