Karevorinfo  Իրադարձություններ  255

ՀԱՊԿ-ը Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում չի օգտագործի կազմակերպության հավաքական ուժերը

13:05 չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ.
ՀԱՊԿ-ը Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում չի օգտագործի կազմակերպության հավաքական ուժերը

ՀԱՊԿ մանդատը չի նախատեսում Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում կազմակերպության հավաքական ուժերի օգտագործում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է  ՌԴ ԱԳՆ աղբյուրը։

Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ  մայիսի 16-ին ՀԱՊԿ  հոբելյանական գագաթնաժողովին «Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հավաքական ուժերի հնարավոր ներգրավման հարց չի բարձրացվել կամ քննարկվել»։

Իր հերթին, լրատվամիջոցի աղբյուրը, պատասխանելով հարցին, թե ընդհանրապես բացառվե՞լ է ՀԱՊԿ հավաքական ուժերին  Ռուսաստանի ռազմական գործողության շրջանակներում ներգրավելու հնարավորությունը, պարզաբանել է, որ «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին դաշինքի երկրների տարածքն է»։

«Ուկրաինան մեր տարածքը չէ։ ՀԱՊԿ կանոնները չեն ենթադրում միջոցների օգտագործում այդ տարածքներում: Խաղաղապահ ուժերը գործում են միայն մանդատի շրջանակում»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը։

Էմմա Չոբանյան