Karevorinfo  Իրադարձություններ  217

Ի՞նչ է ուզում Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը համաձայնելու դիմաց․ Bloomberg-ը բացահայտել է թուրքական պահանջները

14:25 չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ.
Ի՞նչ է ուզում Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը համաձայնելու դիմաց․ Bloomberg-ը բացահայտել է թուրքական պահանջները

Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում համաձայնության դիմաց մի շարք պահաջներ են առաջ քաշում։ Այս մասին գրում է Swissinfo.ch-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։

Մասնավորապես, Անկարան պահանջում է վերացնել եվրոպական երկրների կողմից զենքի արտահանման սահմանափակումները, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ սահմանել է ռուսական C-400 համակարգերի գնման պատճառով։

Անանուն թուրք պաշտոնյաները լրատվամիջոցին ասել են, թե Անկարան պնդում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է «ճանաչեն իրենց մտահոգությունները քուրդ զինյալների վերաբերյալ՝ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում և Իրաքում»։ Նրանք նշում են, որ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուց բացի՝ նույնը պետք է անել նաև նրա հետ կապված բոլոր կազմակերպությունների պարագայում։

Բացի այդ՝ Թուրքիան պահանջում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան, այլ եվրոպական երկրների հետ միասին, «դադարեցնեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք սահմանել էին Թուրքիայի դեմ 2019 թվականին Սիրիա ներխուժման համար»։

Bloomberg-ի տվյալներով՝ թուրքական պահանջների թվում է նաև ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում ներառումը, որից Թուրքիան հեռացվել է ռուսական C-400-երի ձեռքբերման պատճառով։

«Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ը չեղարկի C-400 համակարգերի գնման պատճառով սահմանած պատժամիջոցները»,-ասել են լրատվամիջոցի աղբյուրները։

Նրանք նաև նշել են, որ Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ «ոչ մի կապ չունի Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կամ Էրդողանի ու Պուտինի բարեկամության հետ»։

«Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը վարում է իր ազգային շահերին համապատասխան և համաձայն կլինի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, եթե Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ կապված մտահոգություն առաջացնող հարցերը լուծվեն»,- ասել են թուրք պաշտոնյաները։

Էմմա Չոբանյան