Karevorinfo  Իրադարձություններ  275

Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի ավելի քան 230 հազար նոր դեպք է գրանցվել

12:55 չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ.
Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի ավելի քան 230 հազար նոր դեպք է գրանցվել

Անցած 24 ժամվա ընթացքում Հյուսիսային Կորեայում գրանցվել է COVID-19-ի 232,000 նոր դեպք: Այս մասին հայտնել է ԿԺԴՀ-ի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ մեկ օրում մահացել է վեց մարդ, իսկ համաճարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 62-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1,7 միլիոնը, շարունակում է բուժում ստանալ ավելի քան 690 հազար մարդ։

«Ողջ կուսակցությունը, ողջ պետությունը, ողջ ժողովուրդը, ամենազգոն և գիտակից վիճակում, ակտիվորեն իրականացնում են արտակարգ հակահամաճարակային միջոցներ… Կորեայի ժողովրդական բանակի ռազմաբժշկական ոլորտի շուրջ 3000 մարտիկներ մայրաքաղաքի հարյուրավոր դեղատներում հեղափոխական եղանակով կազմակերպում են դեղերի շուրջօրյա առաքում և մատակարարում»,- գրում է գործակալությունը։

Ուշագրավ է, որ Հյուսիսային Կորեան COVID-19-ով վարակման առաջին դեպքի մասին հայտնել էր ընդամենը 6 օր առաջ։ Մինչ այս երկիրը հերքում էր երկրում վարակի առկայությունը, սակայն հենց հաջորդ օրը ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարեց կորոնավիրուսի ավելի քան 18 000 դեպքի և 6 մարդու մահվան մասին։

Տաթև Ֆռանգյան