Karevorinfo  Իրադարձություններ  243

ԱՀԿ-ն Մարիուպոլում խոլերայի տարածման մտավախություն ունի

14:05 չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ.
ԱՀԿ-ն Մարիուպոլում խոլերայի տարածման մտավախություն ունի

Մարիուպոլում ավերված ջրամատակարարման համակարգի պատճառով հնարավոր է վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ խոլերայի տարածում։ Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Դորիտ Նիցանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այնտեղ աշխատող հասարակական կազմակերպություններից տեղեկություն ենք ստացել, որ փողոցները պարզապես ճահճի են վերածվել, իսկ կոյուղաջրերը խառնվում են խմելու ջրին»,- ասել է Նիցանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Մարիուպոլում խոլերայի դեպքեր են գրանցվել մինչև 2011 թվականը, ուստի ԱՀԿ-ն պատրաստվում է նոր բռնկումների հնարավորությանը, մասնավորապես, պատրաստում է խոլերայի դեմ նախատեսված հավաքածուներ և պատվաստանյութեր։

Տաթև Ֆռանգյան