Karevorinfo  Իրադարձություններ  105

Վաղ առավոտից բերման է ենթարկվել ընդդիմության ակցիաների 286 մասնակից

12:00 երեքշաբթի, 17 մայիսի, 2022 թ.
Վաղ առավոտից բերման է ենթարկվել ընդդիմության ակցիաների 286 մասնակից

Այսօր առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում ակցիաներ իրականացրած 286 ցուցարար է բերման ենթարկվել: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով, որ նրանք բերման են ենթարկվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182-րդ հոդված)։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ Այսօր նրանք բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։

Արփի Հակոբյան