Karevorinfo  Իրադարձություններ  135

Բժշկին ծեծելու մեջ կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել

11:40 երեքշաբթի, 17 մայիսի, 2022 թ.
Բժշկին ծեծելու մեջ կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել

Մայիսի 16-ին, ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գուվ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Factor.am-ը անդրադարձել էր միջադեպքին իր՝ «Երկաթե լինգով հարված գլխին․ շտապօգնության բժիշկն ու վարորդը բռնության են ենթարկվել» վերտառությամբ հրապարակման մեջ։