Karevorinfo  Իրադարձություններ  163

Դատախազությունը մեկնաբանել է Վլադիմիր Գասպարյանի քրգործը վերադարձնելու տեղեկությունը

18:15 երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Դատախազությունը մեկնաբանել է Վլադիմիր Գասպարյանի քրգործը վերադարձնելու տեղեկությունը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործով մեղադրական եզրակացությունը հսկող դատախազը չի հաստատել և հետ է ուղարկվել՝ լրացուցիչ քննություն կատարելու փաստարկված հիմնավորումներով և կոնկերտ գործողություններ կատարելու ցուցումով: Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են Գլխավոր Դատախազությունից։

«Քանի որ այդ որոշման դեմ վերադաս դատախազին քննիչը առարկություն է ներկայացրել, այս պահին այն քննարկման փուլում է, նպատակահարմար չէ ներկա փուլում դատախազի որոշման հիմնավորվածության, դրա վերաբերյալ մեկնաբանություններին անդրադառնալ:

Առարկությունների վերաբերյալ վերադաս դատախազի պատճառաբանված դիրքորոշում արտահայտվելուց հետո դրանց հնարավորինս հանգամանալից անդրադարձ կկատարվի»,- նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք ՝ Factor.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ գործը քննիչին հետ է ուղարկվել «անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին»: