Karevorinfo  Իրադարձություններ  248

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ վիրավորված ուկրաինացի զինծառայողներն «Ազովստալ»-ից տեղափոխվում են հիվանդանոց

18:25 երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ վիրավորված ուկրաինացի զինծառայողներն «Ազովստալ»-ից տեղափոխվում են հիվանդանոց

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինվորականների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորներին տարհանելու վերաբերյալ, լռության ռեժիմ է մտցվել և մարդասիրական միջանցք է բացվել, որով վիրավոր ուկրաինացի զինվորականները տեղափոխվում են ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության տարածք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինացի պաշտոնատար անձինք դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։

Այսօր ավելի վաղ Դոնեցկի «Վոստոկ» գումարտակի (այժմ՝ այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանարպետության ժողովրդական միլիցիայի 11-րդ գունդ) հիմնադիր Ալեքսանդր Խոդակովսկին հայտարարել էր, որ «Ազովստալ»-ից սկսվել է վիրավոր ուկրաինացի ուժայինների տարհանումը։

Նա նաև հայտնել է, որ առավոտյան Ուկրաինայի անվտանգության մի քանի աշխատակիցներ սպիտակ դրոշով դուրս են եկել «Ազովստալ»-ից՝ բանակցելու վիրավորների տարհանման շուրջ։

Տաթև Ֆռանգյան