Karevorinfo  Իրադարձություններ  195

Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն. ՀՀ ՊՆ

17:30 երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն. ՀՀ ՊՆ

Մայիսի 17-ից 21-ը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ, անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում N զորամիավորման զորավարժարաններից մեկում իրականացվելու է մարտական հրաձգությամբ բրիգադային մարտավարական զորավարժություն:

Մարտական պատրաստականության բարձր աստիճանի պայմաններում զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ։ Խաղարկվող մարտավարական դրվագների ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի՝ մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները»,- ասված է հաղորդագրությունում: