Karevorinfo  Իրադարձություններ  134

Վիզաների ազատականացման հեռանկարները կքննարկվեն ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստին

17:35 երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Վիզաների ազատականացման հեռանկարները կքննարկվեն ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստին

Բրյուսելում տեղի կունենա ԵՄ- Հայաստան Գործընկերության խորհրդի չորրորդ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցերը, այդ թվում՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները: Նիստը տեղի կունենա մայիսի 18-ին։

ԵՄ խորհրդի կայքէջում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացման վիճակի շուրջ։

«Նաև կքննարկվեն քաղաքական երկխոսությունը և բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները»,- ասվում է հայտաարության մեջ:

Նշվում է, որ մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Իրան) և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ։

Տաթև Ֆռանգյան