Karevorinfo  Իրադարձություններ  145

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը մտադիր է վավերացնել մինչև աշուն

19:00 երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը մտադիր է վավերացնել մինչև աշուն

ԱՄՆ-ը մտադիր է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դիմումը վավերացնել մինչև աշուն։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Միթչ Մաքքոննելը Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինստոյի հետ ճեպազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք մտադիր ենք դառնալ առաջին երկիրը, որը կվավերացնի այդ փաստաթուղթը։ Իհարկե, կարող է լինել այնպես, որ ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկը մեզանից առաջ անցնի այդ հարցում։ Մենք մտադիր ենք այնպես անել, որ հնարավորինս շուտ և ցանկալի է՝ մինչև նիստերի ընդմիջումը դա անել, որն աշնան է»,- ասել է Մաքքոննելը։

Նա նշել է, որ երկկուսակցական հզոր աջակցություն կա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցում։ Կոնգրեսականը նաև ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ ավելի կուժեղացնի այն։

Տարբեր գնահատականներով՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վավերացումը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար կարող է տևել մինչև մեկ տարի։

Էմմա Չոբանյան