Karevorinfo  Իրադարձություններ  155

Ուկրաինան՝ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի հաղթող

03:10 կիրակի, 15 մայիսի, 2022 թ.
Ուկրաինան՝ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի հաղթող

Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում անցկացված «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակչում հաղթեց Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra խումբը։

Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։ Նա ելույթ ունեցավ իր իսկ հեղինակային «Սնափ» երգով՝ 8-րդ համարի ներքո։

Նշենք՝ հաղթող ճանաչվելու համար պայքարում էին 25 երկրների ներկայացուցիչներ։

Քվեարկելու հնարավորություն ունեին մասնակից բոլոր 40 երկրները, այդ թվում՝ եզրափակիչ չանցած: Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէր, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր էր «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ և 08 թիվն ուղարկել այդ երկրում առանձնացված հատուկ կարճ հեռախոսահամարին։

Հեռուստադիտողների քվեարկությանը գումարվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները` 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված էին Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը։

Արփի Հակոբյան