Karevorinfo  Իրադարձություններ  190

Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում. մարզպետ

22:25 շաբաթ, 14 մայիսի, 2022 թ.
Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում. մարզպետ

Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու առումով։ Այս մասին գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ 911 և Շտապ օգնության ծառայություններում երկրաշարժի հետևանքներով պայմանավորված ահազանգեր չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Շիրակի մարզի համայնքների ղեկավարների վստահեցմամբ, այս պահի դրությամբ փլուզումներ չկան արձանագրված։