Karevorinfo  Իրադարձություններ  217

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակի միջոցառում Երևանի թիվ 187 դպրոցում

20:05 շաբաթ, 14 մայիսի, 2022 թ.
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակի միջոցառում Երևանի թիվ 187 դպրոցում

Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցում մայիսի 12-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակին: Պատերազմում այս դպրոցը տվել է 6 զոհ:

Нет описания.

Միջոցառմանը ներկա էին պատերազմում ընկած զինվորների ծնողները, կանայք, երեխաները, պատերազմի մասնակից տղաները և այլ հյուրեր:

Нет описания.

Նախաձեռնությունը դպրոցի ուսուցչուհի Գայանե Շահվերդյանինն է, որի եղբայրը՝ Նվեր Շահվերդյանը, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ միջոցառումը նվիրված է Արցախյան առաջին, 44-օրյա պատերազմներում զոհված տղաների հիշատակին, նաև՝ հայոց բանակի 30-ամյակին:

«Աշակերտներն անհանբեր սպասում էին այս միջոցառմանը, քանի որ ամիսներով պատրաստվել ենք, իրենք էլ մեծ ոգևորությամբ են ամեն ինչ արել: Ցանկանում էինք հունվարին կազմակերպել, սակայն համավարակի պատճառով հետաձգեցինք մինչև մայիս»,- ասաց Գայանե Շահվերդյանը:

Нет описания.

Աշակերտները ներկայացրին զոհված տղաներից յուրաքանչյուրի կյանքը՝ մանկությունից մինչև Արցախյան 44-օրյա պատերազմ: Նրանք շնորհակալագրեր հանձնեցին զոհված զինվորների ծնողներին:

«Այսօր մեր աշակերտներն իրենց ռազմահայրենասիրական ոգու շնորհիվ հուզմունքի և ուրախության պահեր շնորհեցին, նրանք խոստացան պահպանել հայոց բանակի հպարտությունն ու արժանապատվությունը: Շնորհակալ եմ մեր հերոս տղաներին և հերոսածին մայրերին, որոնք ևս մեկ անգամ իրենց մեջ կարողացան ուժ գտնել, և իրենց կամքով ապրեցնել բոլորիս»,-ասաց Գայանե Շահվերդյանը:

Нет описания.

Դպրոցի տնօրեն Վյաչեսլավ Ղևոնդյանի խոսքով՝ սփոփել պատերազմում զոհված տղաների հարազատներին՝ անհնար է, սակայն պետք է գիտակցել, որ նրանք իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի և հայ ազգի լինելության:

Нет описания.

«Այսօր յուրաքանչյուրիս պարտքն է տղաների երազած երկիրը կառուցել, իսկ այդ ճանապարհին հուսահատվելու, վհատվելու իրավունք չունենք: Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, ցավում եմ, որ ձեր աչքերով տեսել եք և՛ մահը, և՛ ընկերոջ կորուստը, և՛ ամեն արհավիրք, որը բերում է իր հետ պատերազմը»,- ասաց դպրոցի տնօրենը:

11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Մենք ամեն օր հավաքվում էինք, մեր հուզմունքը զսպելով՝ փորձեր անում, բայց բեմին շատերս հուզվեցինք: Իսկ տարրական դասարանի երեխաները սկզբում չէին գիտակցում՝ ինչի համար է այս ամենը, բայց անընդհատ մեզ հետ շփվելով, պատերազմի թեմաներից խոսելով՝ իրենք հասկացան լրջությունն ու այսօր իրենց արդարացրին»,- ասում է Մերի Ղարիբյանը:

Нет описания.

Վերջերս դպրոցի բակում տեղադրվել է նաև Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված տղաների հիշատակին նվիրված հուշարձան-պուրակ: Միջոցառման ավարտին ներկաներից շատերը ծաղիկներ խոնարհեցին հուշարձան-պուրակի առջև:

Անի Թամրազյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս