G7 երկրները խոստացել են ընդլայնել պատժամիջոցներն այն հատվածների նկատմամբ, որոնցից կախված է Ռուսաստանի Դաշնությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասվում է պետությունների հայտարարության մեջ:
«Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի վրա տնտեսական և քաղաքական ճնշումն ավելի մեծացնելու մեր վճռականությունը»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Երկրների ղեկավարները խոստանում են «ընդլայնել պատժամիջոցները՝ ներառելով այն ոլորտները, որոնցից Ռուսաստանը հատուկ կախվածություն ունի»։
Պետությունները նաև կոչ են արել ՉԺՀ-ին չօգնել Ռուսաստանի Դաշնությանը։