Karevorinfo  Իրադարձություններ  288

Ո՞ր դեպքում ընդդիմությունը խորհրդարան կվերադառնա․ Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է

15:30 շաբաթ, 14 մայիսի, 2022 թ.
Ո՞ր դեպքում ընդդիմությունը խորհրդարան կվերադառնա․ Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է

«Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»,- Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ժողովրդի կողմից ունենք մանդատ՝ նրանց պահանջը սպասարկելու․ հիմա այդ օրակարգը փողոցում է, և մենք փողոցում ենք, եթե լինի խորհրդարանում՝ կլինենք այնտեղ։ Մենք խորհրդարանում մի քանի ամիս օրենսդրական նախաձեռնություններով, արտահերթ նիստերով, ողջ գործիքակազմով սպասարկել ենք ժողովրդի պահանջն ու օրակարգը»,- հայտարարեց Սաղթելյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե իրենց պայքարն օր օրի մարում է, Սաղաթելյանն ասաց, որ նման բան չկա․ «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց առօրյան սկսում են՝ մաս կազմելով դիմադրությանը և միակ լուծումը շարժումը դադարեցնելու իշխանափոխությունն է։ Դժվար է ամեն օր non stop հանրահավաքներ, երթեր, անհնազանդության ակցիաներ իրականացնել, բայց ունենք քաղաքացիների բանակ, որոնք առավոտյան արթնանում են և համարում են, որ մինչև ուշ գիշեր իրենց պայքարի օրակարգը փողոցում է․ սա մեծ ձեռքբերում է»։

Արփի Հակոբյան