Karevorinfo  Իրադարձություններ  223

Երևանում կկառուցվի ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր

16:50 ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
Երևանում կկառուցվի ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր

Գործադիրը հավանություն է տվել՝ Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների ներկայացրած՝ Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Ներդրողները ներկայացրել են ք. Երևան, Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի տարածքում իրականացնել ներդրումային ծրագիր՝ 10 մլն ԱՄՆ դոլարի:

Այդ տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր։ Այն իր մեջ ներառելու է ինչպես բնակելի և բիզնես տարածքներ այնպես էլ հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ. արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով:

Շինությունն ունենալու է երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղ և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի: Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար։ Աշխատանքները կտևեն 2-3 տարի, որի արդյունքում կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։