Karevorinfo  Իրադարձություններ  141

Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարայում Ֆրանսիայի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

15:05 ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարայում Ֆրանսիայի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Փարիզում թուրքական գլխավոր հյուպատոսության վրա ինքնաշեն ռումբով հարձակմանը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան Փարիզից գործուն քայլեր է ակնկալում դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման հարցում։

Նա հայտարարել է, որ Թուրքիայում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ Փարիզի գլխավոր հյուպատոսության վրա կատարված հարձակման դեպքի հետ կապված։
«Նրանք, որոնք հարձակվել են մեր հյուպատոսության վրա, պետք է պատասխանատվության ենթարկվեն դատականն կարգով։ Մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել Ֆրանսիայի կողմից»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք՝ Փարիզում անհայտ անձինք ինքնաշեն ռումբով հարձակվել էին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա, որի հետևանքով վնասվել են շենքի պատերն ու պատուհանները։ Հարձակման համար ոչ ոք դեռևս պատասխանատվություն չի ստանձնել։ Չնայած դրան՝ թուրքական պետական լրատվամիջոցները PKK-ին են մեղադրում։

Էմմա Չոբանյան