Karevorinfo  Իրադարձություններ  200

Աշխարհը պետք է պատրաստվի, որ Ուկրաինայում պատերազմը երկար կտևի․ Ժան-Իվ Լը Դրիան

15:20 ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ.
Աշխարհը պետք է պատրաստվի, որ Ուկրաինայում պատերազմը երկար կտևի․ Ժան-Իվ Լը Դրիան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է պատրաստվեն այն փաստին, որ Ուկրաինայում պատերազմը կձգձգվի և երկարաժամկետ լուրջ խնդիրներ կառաջացնի ամբողջ աշխարհի համար։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին ֆրանսիացի քաղաքական գործիչն ասել է Գերմանիայում G7-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում։

Մասնավորապես, ըստ Լը Դրիանի, պատերազմը կազդի սննդի արժեքի վրա և կարող է համաշխարհային պարենային ճգնաժամի պատճառ դառնալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը ևս մտավախություն էր հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել «մինչև հինգ տարի կամ նույնիսկ մեկ տասնամյակ», և Պուտինը կարող է զանգվածային ոչնչացման զենք կիրառել՝ հուսահատորեն փորձելով դուրս բերել ՌԴ-ն փակուղուց։

Տաթև Ֆռանգյան