Karevorinfo  Իրադարձություններ  175

Թուրքիան հայտարարում է, որ «միլիոն անգամ ճիշտ է» Հունաստանի հետ իր տարածքային վեճում

22:25 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Թուրքիան հայտարարում է, որ «միլիոն անգամ ճիշտ է» Հունաստանի հետ իր տարածքային վեճում

Թուրքիան «միլիոն անգամ ճիշտ է» Հունաստանի հետ իր տարածքային վեճում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական Milliyet-ի հետ զրույցում, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

«Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում, բայց քանի որ նրանք գիտեն, որ մենք ճիշտ ենք, փախչում են»,- ասել է Աքարը։

Նա նշել է, թե Թուրքիան, իբր, ձգտում է Հունաստանի հետ խնդիրները լուծել խաղաղ մեթոդներով, սակայն գործընթացն առաջ չի գնում, և Հունաստանին մեղադրել է սադրիչ գործողությունների ու հռետորաբանության մեջ։

«Մենք կոչ ենք անում Հունաստանին քննարկումներ անել երեք ուղիներով` խորհրդատվական և տարանջատման ընթացակարգերի ու վստահության ամրապնդման միջոցների ներքո: Բայց առաջընթաց չկա»,- ասել է Աքարը։

Թուրքիայի և Հունաստանի դիվանագիտական հարաբերությունները 2020 թվականին հասել են վերջին տասնամյակների ամենացածր կետին՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի սեյսմիկ հետազոտական Oruç Reis նավը ռազմանավերի ուղեկցությամբ գնաց Հունաստանի ջրեր՝ բնական գազ փնտրելու համար: Հունաստանն էլ պատասխանեց՝ տեղակայելով իր նավատորմը: Արդյունքում առաջացավ քաղաքական ու ռազմական լարվածություն, որը ստիպեց ԵՄ-ին թուրք պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառել։

Ռազմական լարվածությունը, սակայն, չի դադարում և կրկին աճել է վերջին երկու ամիսների ընթացքում, քանի որ երկու երկրները միմյանց մեղադրում են իրենց օդային տարածքը խախտելու մեջ, իսկ Թուրքիան նաև զորավարժություններ է անցկացրել ափամերձ հատվածում գտնվող հունական կղզիների մոտ:

Աքարը նաև սպառնացել է Հունաստանին՝ նշելով, թե Անկարան թույլ չի տա Հունաստանին ոտնահարել ո՛չ թուրք ժողովրդի, ո՛չ կիպրոսցի թուրքերի իրավունքները։ Բացի այդ, Աքարը քննադատել է Հունաստանին Էգեյան ծովում իր ափամերձ 10 մղոն տարածքային օդային տարածքը և վեց մղոն ծովային սահմանը պահանջելու համար: Նա ասել է, որ ոչ մի երկիր աշխարհում չունի վեց մղոն տարածքային ջրեր և 10 մղոն օդային տարածք։

Հունաստանն էլ ասում է, որ իրավունք ունի ընդլայնել իր տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի:

Էմմա Չոբանյան