Karevorinfo  Իրադարձություններ  267

Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը կկալանավորվի՞. տուժող կողմն արդարություն է պահանջում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

19:40 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը կկալանավորվի՞. տուժող կողմն արդարություն է պահանջում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը երեկ կրկին ձերբակալվել է․ ապրիլի 26-ին նա է եղել Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենայի ղեկին։ Ժամը 18:20-ի սահմաններում նրա վարած «Տոյոտա»-ն վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը․ կինը մահացել էր, չէր հաջողվել փրկել նաև երեխայի կյանքը: Մայոր Նավասարդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ավելի վաղ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Factor TV-ին հայտնել էր, որ մայիսի 2-ին քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել Նավասարդյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումները վերացնելու վերաբերյալ:

«Քննիչին ցուցում է տրվել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ, այդ թվում նաև՝ մեղադրյալին առաջադրված մեղադրանքը լրացնել՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Գլխավոր դատախազությունը պահանջում է լրացնել մեղադրանքը հենց այդ մասով, որպեսզի լիարժեք քննություն իրականացվի և կալանքի միջնորդություն արվի»,- ասել էր Աբրահամյանը։

Հատկանշանական է, որ գործը հսկող դատախազը Քննչական կոմիտեի քննիչից պահանջել է վերացնել այդ որոշումները, քննել նաև վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքը և կալանավորման միջնորդության հարցը։ Այնինչ, դատախազի գրավոր ցուցումների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինն առարկություն է ներկայացրել, որը դատախազի կողմից մերժվել է: Թե ո՞րն է եղել Դատախազություն-Քննչական կոմիտե՝ միմյանց հակասող մոտեցումների պատճառը՝ դեռևս անորոշ է։

Տուժող կողմը, սակայն, այս պահին հրաժարվում է հրապարակային խոսելուց։ Factor TV-ի հետ զրույցում տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ իրենց տեսակետը կհայտնեն միայն խափանման միջոցի որոշումն իմանալուց հետո։

«Տուժող կողմը հետևողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի, անօգնական վիճակում թողնելու հանգամանքների բացահայտմանը, այդպիսով նաև նրա մահվան համար մեղավոր բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությանը հասնելու ուղղությամբ»,- ասաց նա։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը: Երեկ ուշ երեկոյան վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել Նավասարդյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան