Karevorinfo  Իրադարձություններ  586

Միրզոյան-Բայրամով-Լավրով հանդիպում Դուշանբեում․ Պուտինը կժամանի Հայաստան․ Լուրեր

18:45 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Միրզոյան-Բայրամով-Լավրով հանդիպում Դուշանբեում․ Պուտինը կժամանի Հայաստան․ Լուրեր

  • Դուշանբեում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրանց ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Լավրովն առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
  • Երևանն ակնկալում է, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի Հայաստան, այժմ մանրամասներն են մշակվում, ներառյալ՝ ստույգ ժամկետները։ Այս մասին Դուշանբեում ասել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
  • Իրանն անընդունելի է որակել Թուրքիայի կողմից ընդհանուր ջրային ուղիներով ամբարտակների կառուցումը՝ կոչ անելով իր հարևանին դադարեցնել նման գործունեությունը։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ այս մասին իրենք Թուրքիային զգուշացրել են երեք անգամ։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։