Karevorinfo  Իրադարձություններ  216

Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ զորավարժություններ անցկացնելու, ռազմական հետախուզության ոլորտում համագործակցելու հարցեր են քննարկել

18:35 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ զորավարժություններ անցկացնելու, ռազմական հետախուզության ոլորտում համագործակցելու հարցեր են քննարկել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Ղազախստանի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերիկ Իզթլեուովի գլխավորած պատվիրակությանը, գրում են ադրբեջանական լրատվականները։

Նշվում է, որ Հասանովը ներկայացրել է Արցախի գրավյալ տարածքներում իրականացվող աշխատանքները, ադրբեջանական բանակում կատարվող բարեփոխումները և թուրքական զինված ուժերի մոդելը։

«Հանդիպմանը հատկապես նշվել է համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման գործում»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Բացի այդ՝ մտքեր են փոխանակվել ներկա վիճակի, ռազմական կրթության, ռազմական հետախուզության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Բացի այդ, ղազախական պատվիրակությանն այսօր ընդունել է Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հավելենք, որ Ղազախստանը Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ է։

Էմմա Չոբանյան