Karevorinfo  Իրադարձություններ  342

Պուտինը տարեվերջին Հայաստան կայցելի

Պուտինը տարեվերջին Հայաստան կայցելի

Պուտինը տարեվերջին Հայաստան կայցելի
17:10 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Պուտինը տարեվերջին Հայաստան կայցելի

Երևանն ակնկալում է, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի Հայաստան, այժմ մանրամասներն են մշակվում, ներառյալ՝ ստույգ ժամկետները։ Այս մասին Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր օրակարգում ներառված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցը։ Փոխըմբռնում կա, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր։ Իհարկե, ժամկետները դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը Դուշանբեում է՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Այցի շրջանակում Տաջիկստանի մայրաքաղաքում մեկնարկել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Տաթև Ֆռանգյան