Karevorinfo  Իրադարձություններ  265

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը քննարկվելու է հունիսին դաշինքի գագաթնաժողովում

17:00 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը քննարկվելու է հունիսին դաշինքի գագաթնաժողովում

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության հարցը բարձրացվելու է 2022 թվականի հունիսին՝ Իսպանիայի մայրաքաղաքում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մի քանի րոպե առաջ մենք իմացանք, որ Ֆինլանդիայի կառավարությունը դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով, և դա լինելու է Մադրիդում, երբ այդ հարցը կորոշվի»,- ասել է նախարարը։

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության գործընթացն արագ կլինի, եթե երկիրը վերջնականապես հաստատի անդամակցության դիմումի որոշումը։

«Սա Ֆինլանդիայի ինքնիշխան որոշումն է, և ՆԱՏՕ-ն հարգում է այն: Եթե Ֆինլանդիան որոշի դիմել, ապա այն ջերմորեն կընդունվի ՆԱՏՕ-ում, և անդամակցության գործընթացը կանցնի հարթ և արագ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և վարչապետ Սաննա Մարինի տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ երկիրը պետք է որքան հնարավոր է՝ շուտ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Սպասվում է, որ պաշտոնական որոշումը կկայացվի կիրակի՝ մայիսի 15-ին։

ՆԱՏՕ-ի հաջորդ հանդիպումը պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա հունիսի 28-30-ին Մադրիդում։

Էմմա Չոբանյան