Karevorinfo  Իրադարձություններ  518

Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովը․ մասնակցելու է նաև Փաշինյանը

15:05 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովը․ մասնակցելու է նաև Փաշինյանը

ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովը տեղի է ունենալու Մոսկվայում մայիսի 16-ին, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ մասնակիցները հանդիպում են անցկացնելու և շփվելու աշխատանքային նախաճաշի ձևաչափով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մայիսի 16-ին ՀԱՊԿ-ի 30-ամյակի կապակցությամբ տեղի կունենա անդամ պետությունների գագաթնաժողովը Մոսկվայում։ Դա կլինի և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփումներ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Ակնկալվում է, որ միջոցառման արդյունքներով լրագրողներին մեկնաբանություն կտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Սատնիսլավ Զասն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ ներկայում կազմակերպությունում նախագահում է Հայաստանը։

Էմմա Չոբանյան