Karevorinfo  Իրադարձություններ  192

ԵՀ ղեկավարը Ռուսաստանն անվանել է «ուղիղ սպառնալիք աշխարհակարգի համար»

17:25 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
ԵՀ ղեկավարը Ռուսաստանն անվանել է «ուղիղ սպառնալիք աշխարհակարգի համար»

Ռուսաստանն ուղղակի սպառնալիք է միջազգային աշխարհակարգի համար Ուկրաինայում բարբարոսական պատերազմի պատճառով, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հինգշաբթի ելույթ ունենալով Տոկիոյում Ճապոնիայի վարչապետի հետ բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

«Մենք ցանկանում ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մեր բարգավաճման համար այդքան կարևոր տարածաշրջանում»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Ֆումիո Կիշիդան իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խարխլում է աշխարհակարգի հիմքերը և չի կարող հանդուրժելի լինել։ Նրա խոսքով՝ Տոկիոն կշարունակի սերտորեն համագործակցել ԵՄ-ի հետ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների եւ Ուկրաինային աջակցելու հարցում։

Հանդիպումից հետո կողմերը հայտարարել են նաև Ճապոնիայի և Եվրամիության միջև թվային գործընկերության մեկնարկի մասին:

Տաթև Ֆռանգյան