Karevorinfo  Իրադարձություններ  210

Չինական Ցզյանբեյի օդանավակայանում մարդատար ինքնաթիռ է բռնկվել

11:25 հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
Չինական Ցզյանբեյի օդանավակայանում մարդատար ինքնաթիռ է բռնկվել

Tibet Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը Չունցին քաղաքի Ցզյանբեյի միջազգային օդանավակայանում թռիչքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել, հայտնում է  ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես տեղի ժամանակով 08:00-ին: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 113 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ 40 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

«Չունցին-Նինչի TV9833  չվերթն իրականացնող օդանավը դուրս է եկել Չունցին Ցզյանբեի միջազգային օդանավակայանի թռիչքուղուց,  ձախ կողմում գտնվող  ֆյուզելաժը բռնկվել է», – ասվում է օդանավակայանի Weibo սոցցանցի էջում արված գրառման մեջ:
Զոհեր չկան, իսկ վթարի պատճառները դեռ պարզված չեն։

Տաթև Ֆռանգյան