Karevorinfo  Իրադարձություններ  258

Բուլղարիան գազ կգնի ավելի էժան, քան ստանում էր «Գազպրոմ»-ից

22:10 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
Բուլղարիան գազ կգնի ավելի էժան, քան ստանում էր «Գազպրոմ»-ից

Հունիսից ԱՄՆ-ը Բուլղարիային հեղուկացված բնական գազ կմատակարարի «Գազպրոմ»-ից ցածր գներով։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովի և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հանդիպման ժամանակ, հայտնում է korrespondent-ը։

Նշվում է, որ փոխնախագահ Քամալա Հարիսը շնորհավորել է Բուլղարիային էներգետիկ ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված վճռական գործողությունների կապակցությամբ։ Իր հերթին, վարչապետ Պետկովը նշել է, որ Սոֆիայի և Վաշինգտոնի գործընկերությունը Բուլղարիայի գազային անկախության հասնելու կարևոր մասն է։

Ավելի վաղ վարչապետ Կիրիլ Պետկովը ԱՄՆ պետքարտուղարությունում բանակցություններ է վարել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նրանք քննարկել են Բուլղարիայում և տարածաշրջանում էներգետիկայի դիվերսիֆիկացման համար ԱՄՆ-ի հետ գործընկերության հնարավորությունները: Պետկովն ու Բլինքենը քննարկել են նաև բուլղարական բանակի արդիականացումը, ինչպես նաև Արևմտյան Բալկաններում կայունությունն ու զարգացումը։

Տաթև Ֆռանգյան