Karevorinfo  Իրադարձություններ  140

Ավտոերթի մասնակից 15 ցուցարար բերման է ենթարկվել, 2 մեքենա՝ տարվել տուգանային հրապարակ

17:40 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
Ավտոերթի մասնակից 15 ցուցարար բերման է ենթարկվել, 2 մեքենա՝ տարվել տուգանային հրապարակ

Ընդդիմության անհնազանդության ակցիաներն այսօր մեկնարկել են ավտոերթով. վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները քաղաքի տարբեր հատվածներից փորձել են երթը շարունակել դեպի Հանրապետության Հրապարակ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Ժամը 16:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 15 ցուցարար, 2 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարևորր հարցի գործով»։

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած կարճատև հանրահավաքից հետո ընդդիմությունն այս պահին քայլերթ է իրականացնում։

Ռոզա Վարդանյան