Karevorinfo  Իրադարձություններ  196

Ուկրաինան ավարտել է ռուս զինվորականի դեմ առաջին քրեական գործի քննությունը

16:40 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
Ուկրաինան ավարտել է ռուս զինվորականի դեմ առաջին քրեական գործի քննությունը

Ուկրաինան ավարտել է ռուս զինվորականի դեմ առաջին քրեական գործի քննությունը, որը մեղադրվում է Սումիի շրջանում քաղաքացիական անձի սպանության մեջ։ Գործը դատարան է ուղարկվել, հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գործով մեղադրյալը 21-ամյա սերժանտ Վադիմ Շիշիմարինն է, որին դատախազությունը անվանում է 4-րդ տանկային դիվիզիայի (զորամաս 32010, Նարո-Ֆոմինսկ) հրամանատար։

Քննիչների տվյալներով՝ փետրվարի 28-ին Շիշիմարինը կրակել է Սումիի շրջանի Չուպախովկա գյուղի 62-ամյա բնակչի վրա, ով հեծանիվ է վարել։ Ռուս զինվորականները մեղադրվում են դիտավորյալ սպանության մեջ՝ պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու հոդվածով։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

Տաթև Ֆռանգյան