Karevorinfo  Իրադարձություններ  118

Թուրքական լրատվամիջոցը հայտնել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների առաջիկա հանդիպման մասին

15:20 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
Թուրքական լրատվամիջոցը հայտնել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների առաջիկա հանդիպման մասին

Թուրքական պետական TRT Haber հեռուստալիքը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հումանիտար հարցերով կոնտակտային խմբի շրջանակում առաջիկա օրերին, հնարավոր է, հանդիպում տեղի ունենա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ հնարավոր է՝ հանդիպում կայանա Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև։ Նշելով, որ ՄԱԿ-ն առաջարկ ունի՝ ստեղծել հումանիտար հարցերով կոնտակտային խումբ, աղբյուրները նշել են, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև բանակցությունները կարող են շարունակվել առաջիկա օրերին։ Կողմերի միջև կարող են անցկացվել տեխնիկական հանդիպումներ»,- հայտնում է թուրքական լրատվամիջոցը։

Հեռուստաալիքի դիվանագիտական ​​աղբյուրները նաև ուշադրություն են հրավիրել հրադադարի հարցով բանակցությունների շրջանակում անվտանգության երաշխիքների վրա։

«Հայտարարվել է, որ բանակցությունները հնգյակի հետ և մի շարք երկրների հետ շարունակվում են։ Նշվում է, որ այդ երկրները դեռ կողմերին առաջարկներ չեն ներկայացրել»,- մանրամասնում է լրատվամիջոցը։

Էմմա Չոբանյան