Karevorinfo  Իրադարձություններ  154

Ուկրաինական ուժերը հակահարձակում են սկսել Խարկովի մատույցներում

12:00 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
Ուկրաինական ուժերը հակահարձակում են սկսել Խարկովի մատույցներում

Երեքշաբթի օրը Ուկրաինայի ղեկավարությունը հայտարարել է, որ Խարկովից հյուսիս և հյուսիս-արևելք ընկած բնակավայրերը ազատագրվել են ռուսական զորքերից։

92-րդ առանձին մեխանիզացված բրիգադի խոսնակ Տատյանա Ապաչենկոն հաստատել է, որ ուկրաինական ուժերը վերջին օրերին հետ են գրավել Չերկասկիե Տիշկին, Ռուսսկիե Տիշկին, Բորշչևայա և Խարկովից հյուսիս Սլոբոժանսկոյե բնակավայրերը , գրում է VOA-ն։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության խորհրդական Յուրի Սակը հայտարարել է, որ այս հաջողությունների շնորհիվ ռուսական զորքերն հետ են մղվել Խարկովին հասանելի գոտուց, որը պատերազմի սկզբից ի վեր մշտական գնդակոծման է ենթարկվել: Այս համատեքստում ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսն ասել է, որ Վլադիմիր Պուտինը, կարծես, պատրաստվում է ձգվող հակամարտության։

«Պուտինը բախվում է սեփական հավակնությունների ու ՌԴ ներկայիս ռազմական կարողությունների անհամապատասխանության հետ և սա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ առաջիկա մի քանի ամիսները մենք կարող ենք շարժվել ավելի անկանխատեսելի ու պոտենցիալ էսկալացիոն հետագիծով», – ասել է Հեյնսը: