Karevorinfo  Իրադարձություններ  556

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում կիրառելի են արտերկրում հաջողված օրինակները

10:05 չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ.
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում կիրառելի են արտերկրում հաջողված օրինակները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ու Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 25-28-ը աշխատանքային այցով գտնվել են Ալբանիայի Հանրապետությունում. տեղեկացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել այնպսիս պետական ինստիտուտների հետ, ինչպիսիք են Բարձրագույն դատական խորհուրդը, Բարձրագույն դատախազական խորհուրդը, Հայտարարագրերի և շահերի բախման աուդիտի բարձրագույն տեսչության (HIDAACI), ինչպես նաև ԵԱՀԿ Ալբանիայի գրասենյակի, ԵՄ պատվիրակության, Արդարադատության նախարարության, Ալբանիայի Հելսինկյան կոմիտեի հետ։

Ացելության հիմնական նպատակն էր ուսումնասիրել Ալբանիայում պետական ինստիտիտուտների բարեփոխման, դատական և իրավական, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցակարգերին, դրանց գործառնական ընթացակարգերին, ինչպես նաև արդեն արձանագրված արդյունքներին։ Այցելության թեմատիկ հիմնական թիրախն էր․

պետական ինտիտուտների բարեփոխման առկա վիճակը,
դատավորների զտման (vetting) մեխանիզմները, դրա արդյունքները,
կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ կառուցակարգերը։
Ալբանիայում արդեն իսկ կիրառված և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաջողություններ արձանագրած որոշակի գործիքակազմեր օրենսդրական վերանայումներից հետո կարող են օգտագործվել նաև մեր երկրում:

Ալբանիայում գործում է Բարձրագույն դատախազական խորհուրդ, որը բաղկացած է 11 անդամից՝ դատախազներ, քաղհասարակության և փասատաբանական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ։ Վերջիններիս ընտրում է Ազգային ժողովը մրցութային սկզբունքով ձևավորված և Ազգային ժողով ներկայացրած ցուցակից։ Այն դեպքում, երբ Ազգային ժողովը որևէ թեկնածու չի ընտրում, ապա Ազգային ժողով ներկայացրած ցուցակի առաջին երեք անձինք օրենքի ուժով համարվում են ընտրված։

Ալբանիայում առանձնացված է հակակոռուպցիոն դատախազի ինստիտուտը, որը գործում է անկախ, և ի պաշտոնե չի ենթարկվում երկրի գլխավոր դատախազին:

Ալբանիայի հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներում բավականաչափ գործառույթներ են վերապահված այդ երկրի արդարադատության նախարարությանը: Ալբանիայի արդարադատության նախարարի տեղակալներից մեկը մոտ 30 հոգուց բաղկացած անձնակազմով հանձնառու է հակակոռուպցիոն պետական քաղաքականության ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպման, դրանց իրականացման համար: Այս աշխատակազմի միջոցով են Ալբանիայում կյանքի կոչվում հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված ծրագրերը, դատաիրավական համակարգի բարեփոխումների կառուցակարգերի մշակումն ու իրականացման հսկողությունը:

Ալբանիայում գործում է Ակտիվների և շահերի հայտարարագրման բարձրագույն տեսչական մարմին, որի կառավարումը միանձնյա է և բաղկացած է երկու՝ հայտարարագրերի և կառավարման ստորաբաժանումներից:

Հաշվի առնելով, որ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ արդեն իսկ որոշակի մեխանիզմներ կան մշակված` Հանձնաժողովի ներկայացուցիչները Ալբանիայի գործընկերների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու համագործակցությունը և կազմակերպել այդ երկրի ներկայացուցիչների համար փոխայցելություններ: