Karevorinfo  Իրադարձություններ  423

Նիդեռլանդներում ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվեց Հին Հայաստանի գանձերը ներկայացնող ցուցադրություն

22:55 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Նիդեռլանդներում ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվեց Հին Հայաստանի գանձերը ներկայացնող ցուցադրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Նիդեռլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությունը պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը մեկնարկեց Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակության միության ներկայացմամբ:

Ելույթ ունեցավ Դրենցի թանգարանի տնօրեն  Հարրի Թյուպանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ այս եզակի ցուցադրությունը կնպաստի,որ Հայաստանի մշակույթը, արվեստն ավելի ճանաչելի ու հրապուրիչ դառնան Նիդերլանդների բարեկամ ժողովրդի համար: «Ցուցադրությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս և հիշեցնում ջերմ և պատմականորեն բարեկամական հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև»,-ասաց Փաշինյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը: