Karevorinfo  Իրադարձություններ  250

Աջակցություն բարեփոխումներին, զարգացող գործակցություն․ ՀՀ-ԵՄ հարաբերությունների 30-ամյակը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

21:25 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Աջակցություն բարեփոխումներին, զարգացող գործակցություն․ ՀՀ-ԵՄ հարաբերությունների 30-ամյակը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի և Եվրամիության միջև դիվանագիտական ամուր հարաբերությունները խորհրդանշող կապույտ վզկապներով ու բարձր տարամդրությամբ այսօր մեկնարկեց այդ հարաբերությւոնների ձևավորման 30-ամյակին նվիրված ասուլիսը։ Մայիսի 9-ին ԵՄ-ն նշում է նաև Եվրոպայի օրը։

«Եվրոպայի օրը նաև մեզ առիթ է տալիս հիշելու, թե ինչ ենք մենք անում․ պաշտպանում և խթանում ենք խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և կանոնահեն աշխարհակարգը։ Սրա շուրջ ենք մենք համագործակցում գործընկեր երկրների հետ։ Մենք սերտ համագործակցում ենք նաև Հայաստանի հետ, աջակցում ենք բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը երկրում։ Սա է մեր վերջնանպատակը»,- իր խոսքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները կարգավորող հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որ ստորագրվեց 2017 թվականին և ուժի մեջ մտավ 2021-ի մարտի 1-ից: Այս համաձայնագրով հստակեցվում են այն ոլորտները, որտեղ բարեփոխումներ են իրականացվելու։ Ժողովրդավարության ամրապնդումից ու օրենքի կատարելագործումից մինչև մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացում ու կրթական բարեփոխումներ։

2022 թվականի հունվարից Եվրամիության խորհրդի նախագահությունը 6 ամսով ստանձնել է Ֆրանսիան։ Եվրոպական այս երկիրը հերթական անգամ իր պատրաստակամությունն է հայտնում Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում։

Եվրամիությունը Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ամենամեծ ֆինանսական աջակցությունը տրամադրող գործընկերներից է։ 2021 թվականին, օրինակ, Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանը Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ամենալայնածավալ աջակցությունը ստացած երկիրն է։ Առաջիկա 5 տարիների համար էլ Հայաստանին կտրամադրվի 2,6 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ներդրումային փաթեթ։

Աջակցության ծրագրեր կիրականացվեն նաև Սյունիքի մարզում՝ ճանապարհներից մինչև կրթական բարեփոխումներ։ Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ դեսպանը նշեց, որ իրենք օգնում են հասնելու կայուն լուծման։

Անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում անցկացվող հանրահավաքներին ու ոստիկանության վարքին՝ Եվրամիության դեսպանը նշեց, որ ոստիկանությունը պետք է ենթարկվի բոլոր օրենքներին ու կանոններին և չպետք է լինի անպատժելի, բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս պետք է արձագանքել սադրանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան