Karevorinfo  Իրադարձություններ  150

Հաշվեքննության մեջ միտում եմ տեսնում․ Թորոսյանը՝ Հաշվեքննիչ պալատի զեկույցի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

19:40 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Հաշվեքննության մեջ միտում եմ տեսնում․ Թորոսյանը՝ Հաշվեքննիչ պալատի զեկույցի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Կորոնավիրուսի տարածումը կանխելուն և բուժմանն ուղղված միջոցները նպատակային և արդյունավետ չեն օգտագործվել, բացահայտվել են մի շարք խախտումներ: Սա Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն է բյուջետային ծախսերի իրականացման վերաբերյալ: Հաշվեքննությունը վերաբերում է 2020 թվականի 12 ամիսներին, երբ առողջապահական գերատեսչությունը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը։

Ըստ եզրակացության՝ 2020-ի մարտին, երբ ՀՀ-ում արձանագրվել է հիվանդության դեպքերի աճ, լիազոր մարմինը չի ունեցել ռազմավարական գործողությունների և համավարակների կառավարման համապատասխան պլան, արտակարգ իրավիճակներում ծավալվող միջոցառումների ծրագիր` այն դեպքում, երբ համավարակն աշխարհում տարածվում էր 2019 թվականի վերջերից։ Առողջապահության նախկին նախարար, այժմ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ասում է՝ կորոնավիրուսն անակնկալ էր ամբողջ աշխարհի համար և, ըստ այդմ, հնարավոր չէր նախապես պլանավորել, թե ինչ ծավալի ու տեսակի աշխատանք է անհրաժեշտ իրականացնել։ Թորոսյանի խոսքով՝ հաշվեքննության մեջ ընդգծված բացասական վերաբերմունք կա։

«Ակնհայտ երևում է ոչ մասնագիտական մոտեցում` այս ամեն ինչը անելու մեջ: Արձանագրությունները կարդալիս ոչ մի դրական բառ, բառակապակցություն կամ նախադասություն չկա․ ստացվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մենք ոչ մի ճիշտ բան չենք արել»,- ասաց Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։