Karevorinfo  Իրադարձություններ  215

ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ ՀՀ-ում ընդդիմության բողոքի ցույցերի մասին

17:20 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ ՀՀ-ում ընդդիմության բողոքի ցույցերի մասին

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերին ու հայտարարել, որ ԱՄՆ-ը կոչ է անում իշխանություններին՝ զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ։ Այս մասին Փրայսը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

«Ինչպես գիտեք՝ մենք անցյալ շաբաթ ռազմավարական երկխոսություն ունեցանք հայերի հետ, և հենց այդ հանդիպման ժամանակ էլ վերահաստատեցինք մեր փոխադարձ նվիրվածությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը հայտնեցինք Հարավային Կովկասում տևական խաղաղությանը։ Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է Փրայսը:

Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է նաև ՌԴ-ի կողմից Հայաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում ու Ադրբեջանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների մասին հայտարարություններին՝ դրանք սուտ անվանելով։

Տաթև Ֆռանգյան