Karevorinfo  Իրադարձություններ  121

Բռնվեցին հարսանեկան զգեստը վաճառելիս. Արմավիրի ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել

17:10 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Բռնվեցին հարսանեկան զգեստը վաճառելիս. Արմավիրի ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել

Ապրիլի 7-ից 9-ը Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի տնից գողություն էին արել։ Բացել էին տան պատուհանը, մտել ներս ու գողացել հեռուստացույց, կահույք և… հարսանեկան զգեստ․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Օրեր անց ոստիկանները պարզեցին, որ գողությունն արել են Սարդարապատ համայնքի երկու բնակիչ։ Ապրիլի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, գողացած հարսանեկան զգեստը վաճառելու պահին, նրանք բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին։ Սարդարապատ գյուղի 25 և 28 տարեկան բնակիչները ներկայացվել են քննչական մարմնին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

`