Karevorinfo  Իրադարձություններ  179

Մեծապես աջակցում ենք ՀՀ-ի այն ծրագրերին, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

15:50 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Մեծապես աջակցում ենք ՀՀ-ի այն ծրագրերին, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսին մասնակցում են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին և ուժի մեջ մտել 2021թ․ մարտի 1-ին:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր ամուր հիմք է ստեղծում՝ ընդլայնելու բարեփոխումների օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ուղղությամբ: Եվրոպական միությունը և Հայաստանը հանձնառու են աշխատել միասին՝ ի բարօրություն քաղաքացիների, և նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կայունությանը: Կողմերը նաև հանձնառու են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը, ընդլայնել համագործակցությունը ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում՝ նպատակ ունենալով ամրապնդել իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը:

Մանրամասները՝ տեսանյութում։