Karevorinfo  Իրադարձություններ  204

Բայրամովն ասել է, որ պարբերաբար հարցեր են առաջանում Արցախում ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված

15:25 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Բայրամովն ասել է, որ պարբերաբար հարցեր են առաջանում Արցախում ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Չնայած Բայրամովը նշել է, որ Արցախում ռուս խաղաղապահները տեղակայվել են եռակողմ հայտարարության համաձայն և կատարում են իրենց վերապահված գործառույթները, այնուամենայնիվ, հնչեցրել է Բաքվի դժգոհությունները։

«Իհարկե, ժամանակ առ ժամանակ առաջանում են ինչ-որ հարցեր, իսկ այդ հարցերը հիմնականում կապված են հայկական զինվորական խմբավորումների ու այդ տարածքներ անօրինական այցելությունների հետ։ Միաժամանակ, հարցը բարձրացվում և քննարկվում է՝ ինչպես խաղաղապահների տեղական հրամանատարության, այնպես էլ այլ մակարդակներում»,- ասել է Բայրամովը։

Հավելենք, որ ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում են վերահսկողության տակ պահել Քարագլխի բարձունքի մի հատվածը, որը գրավել էին ռուս խաղաղապահների աչքի առաջ՝ ներխուժելով Արցախի տարածք։ Մինչ օրս ռուս խաղաղապահներն այդպես էլ չեն ապահովվում ադրեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադարձը։

Էմմա Չոբանյան