Karevorinfo  Իրադարձություններ  218

Բաքվում Թուրքիայի դեսպանը խոսել է Շուշիում թուրքական հյուպատոսության բացման բանակցությունների մասին

15:30 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Բաքվում Թուրքիայի դեսպանը խոսել է Շուշիում թուրքական հյուպատոսության բացման բանակցությունների մասին

Բաքվում Թուրքիայի դեսպան Ջավիդ Բահչին կրկին խոսել է Արցախի գրավյալ հայկական Շուշիում թուրքական հյուպատոսության բացման ծրագրերի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բահչին այսօր նման հայտարարություն է արել լրագրողների հետ զրույցում։

«Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջև բանակցություններ են ընթանում Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու շուրջ»,- ասել է թուրք դիվանագետը։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո թուրքական կողմը բազմիցս է հայտարարել հայկական քաղաքում հյուպատոսություն բացելու աշխատանքների մասին։ Նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է անցյալ տարվա հունիսի 15-ին՝ «Շուշիի հռչակագրի» ստորագրման ժամանակ հայտարարել գլխավոր հյուպատոսություն բացելու ծրագրերի մասին, սակայն գործնականում որևէ քայլ այդ ուղղությամբ դեռևս չի արվել։

Էմմա Չոբանյան