Karevorinfo  Իրադարձություններ  195

Մարիուպոլում շարունակվում է «Ազովստալ» գործարանի գրոհը

17:40 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Մարիուպոլում շարունակվում է «Ազովստալ» գործարանի գրոհը

Ռուս զինվորականները երկրորդ օրն է՝ գնդակոծում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը, հայտնում են Ազովի գնդի և Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները։

«Վերջին օրվա ընթացքում «Ազովստալ» գործարանի տարածքի վրա, որը պահում են Մարիուպոլի պաշտպանները, իրականացվել է 34 թռիչք, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչների 8 թռիչք։ Չեն դադարում աշխատել նաև հակառակորդի նավային և թնդանոթային հրետանին, բազմակի արձակման հրթիռային համակարգերը, УР -77, տանկերը և այլն»,- հայտնել են Ազովի գնդից, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ավելի հեշտ է ասել՝ երբ այնտեղ չեն կրակում, քան երբ են կրակում: Ավիացիան և հրետանին աշխատում են գրեթե անդադար: Դադարներ և հրադադար են տեղի ունենում, երբ տարհանման միջոցառումներ են իրականացվում կա՛մ հենց «Ազովստալ»-ից, կա՛մ մոտակայքում տեղացի խաղաղ բնակիչներ են տարհանվում»,- հաստատել է Դոնեցկի վարչակազմի ղեկավար Պյոտր Կիրիլենկոն։

Քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոյի խոսքով՝ «Ազովստալ»-ի տարածքում մնացել է առնվազն 100 խաղաղ բնակիչ։ Ապրիլի 21-ին Պուտինը հրամայել է չեղարկել հարձակումը «Ազովստալ»-ի վրա և արգելափակել գործարանի տարածքը։

Տաթև Ֆռանգյան