Karevorinfo  Իրադարձություններ  187

«Սպեցնազը մտա´վ». ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:30 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
«Սպեցնազը մտա´վ». ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդդիմությունը շարունակում է փողոցային անհնազանդությունները․ Երևանում այս պահին չորս ուղղություններով քայլերթեր են իրականացվում։
«Դիմադրության» շարժման անդամները Քանաքեռ-Զեյթունում փակել են Պարույր Սևակ-Ռուբինյան փողոցների խաչմերուկը՝ նստելով գետնին: Մեծաքանակ ոստիկանական ուժերը մոտեցել են փողոցը փակած ցուցարարներին, սկսել բերման ենթարկել նրանց։ Բերման է ենթարկվել 35 քաղաքացի․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Հիշեցնենք՝ առաջին երթը մեկնարկել էր Գայի պողոտայից, երկրորդը՝ Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։ Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ընդդիմության հերթական հանրահավաքը։

Ռոզա Վարդանյան