Karevorinfo  Իրադարձություններ  222

ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում Բայրամովի հայտարարությունը՝ սահմանազատման հանձնաժողովի կազմի հաստատման մասին

14:25 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում Բայրամովի հայտարարությունը՝ սահմանազատման հանձնաժողովի կազմի հաստատման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ լուրերը։ Այս մասին այսօր Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նա հղում կատարեց դեռևս ապրիլի 25-ին հրապարակված պաշտոնական հաղորդագրությանը, որում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցում համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։

Հարցին՝ արդյո՞ք ստեղծվել է հանձնաժողովը և հաստատվել է կազմը, Հունանյանը հորդորեց հավելյալ տեղեկությունների համար գրավոր հարցում ուղարկել։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կազմը, սակայն առաջին նիստը դեռ տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սահմանների դելիմիտացիայի կազմի մասին առաջարկները։

«Ադրբեջանական կողմի առաջարկը կայանում է նրանում, որ Ադրբեջանի կողմից հանձնաժողովը ղեկավարող անձը պետք է լինի փոխվարչապետի մակարդակով։ Եվ Հայաստանի ԱԳ նախարարի հետ իմ առաջին հեռախոսազրույցում նա ըմբռնումով մոտեցավ ու ասաց, որ քննարկումների համար հայկական կողմին անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Ավելի ուշ այդ առաջարկն ընդունվեց»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման համատեղ հանձնաժողով։

Անժելա Պողոսյան