Karevorinfo  Իրադարձություններ  239

Ջո Բայդենը տեսակապով քննարկում կունենա Զելենսկիի ու G7-ի առաջնորդների հետ

13:15 երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ.
Ջո Բայդենը տեսակապով քննարկում կունենա Զելենսկիի ու G7-ի առաջնորդների հետ

Կիրակի առավոտյան կայանալիք G7-ի ֆորումի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակապով քննարկում է ունենալու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու G7-ի գործընկերների հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը, գրում է CNN-ը։

«Կիրակի առավոտյան նախագահ Բայդենը կմասնակցի G7-ի առաջնորդների վիրտուալ հանդիպմանը, որը նախագահում է Գերմանիայի կանցլեր Շոլցը: Առաջնորդներին կմիանա Ուկրաինայի նախագահ Զելենսկին»,- ասել է ԱԱԽ խոսնակը։

Հանդիպման օրակարգում կլինեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

«Նրանք կքննարկեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերջին զարգացումները և դրա գլոբալ ազդեցությունները, աջակցությունն Ուկրաինային և ցուցադրել G7-ի միասնականությունը մեր հավաքական պատասխանում, այդ թվում՝ նախագահ Պուտինին պատերազմի համար ծանր գին պարտադրելով», – ասել է խոսնակը։

Էմմա Չոբանյան