Karevorinfo  Իրադարձություններ  576

Գումար բաժանվե՞լ է Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար. ՔԿ-ն տեսանյութ է տարածել, ՀՅԴ-ն հերքում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

21:30 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
Գումար բաժանվե՞լ է Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար. ՔԿ-ն տեսանյութ է տարածել, ՀՅԴ-ն հերքում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որով իրավապահները ցանկանում են պարզել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի կողմից քաղաքացիներին գումարներ բաժանվում են հավաքներին մասնակցելու և փողոցներ փակելու համար: Մայիսի 5-ին սոցիալական ցանցերում հրապարակվել էր մի ձայնագրություն, որում երկու անձ հեռախոսազրույցի ընթացքում, ըստ ՔԿ-ի, քննարկում են ընդդիմությունից հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու հարցը:

Խոսակցությունը, ըստ էության, քաղաքացիների միջև տեղի է ունեցել մայիսի 5-ին, որի ընթացքում, ենթադրաբար, քննարկել են մայիսի 4-ին Ազգային ժողովի շենքի հարևանությամբ իրականացրած գործողությունները: Հիշեցնենք՝ այդ օրը Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հարցերին պատասխանելու նպատակով եկել էր խորհրդարան, իսկ ընդդիմությունն իր աջակիցների հետ փակել էր Բաղրամյան պողոտան, ապա երթ իրականացրել:

Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցից հայտնում են՝ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արմավիրի մարզի 55 և 56 տարեկան բնակիչների միջև: Այս քաղաքացիները ձերբակալվել են և այժմ անազատության մեջ են:

Հեռախոսազրույցի անձինք Արմավիրի մարզի Այգեշատ համայնքից Դաշնակցության անդամներ Արամայիս Մ.-ն և Ալիկ Ա.-ն են: Իրավապահները քաղաքացիներին կաշառքով հանրահավաքներին ներգրավելու վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդում, մասնավորապես, թե ովքե՞ր են ֆինանսական միջոցները հատկացնում և քանի՞ քաղաքացի է նյութական աջակցության համար եկել Ֆրանսիայի հրապարակ:

Դաշնակցության ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը համացանցում հայտնված իր կուսակիցների հեռախոսազրույցի վերաբերյալ Factor TV-ի հետ զրույցում նշեց․ «Եթե ապացուցվի, որ իրենք են այդ զրույցը տարել, չեմ կարող ասել, թե ինչի մասին է խոսքը: Կուսակցական կառույցին ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ խոսքն անդամավճարների մասին է»։

Գեղամ Մանուկյանը ենթադրում է, որ գումարի մասին հեռախոսազրույցը կարող էր լինել Դաշնակցության կենտրոնական գրասենյակից մարզային կառույցներին ամսական տրվող ֆինանսական աջակցության մասին: Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ են դաշնակցականները Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաք-երթից մեկ օր անց քննարկում, թե նախորդ օրը որքան գումար են ստացել: Գեղամ Մանուկյանն այսպես է մեկնաբանում. «Գուցե Բաղրամյանի շրջանին տրվող գումարի մասին է եղել»։

Մինչդեռ նկատենք, որ հեռախոսազրույցի ընթացքում հարցը հնչում է այսպես. «Բա երեկ ինչքա՞ն փող են տվել»։

Հարցից պարզ է դառնում, որ խոսքը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայի օրվա մասին է:

Այս քրգործի շրջանակում երեկ երեկոյան Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնեցին, որ կատարված խուզարկության արդյունքում ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Արամայիս Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք պարունակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ: Ըստ իրավապահ կառույցի՝ նախորդ տարի տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին Արամայիս Մ.-ն շուրջ 6,5 մլն դրամ է բաժանել ընտրողներին, իսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ 3,5 մլն դրամ:

Հիշեցնենք՝ Դաշնակցությունը 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքով: Գեղամ Մանուկյանը կտրուկ հերքում է, թե Դաշնակցությունը կարող էր ընտրություններին կաշառք բաժանել: Ընդդիմադիր պատգամավորը Դաշնակցությանն ուղղված մեղադրանքներին այլ մեղադրանքով է պատասխանում․ Գեղամ Մանուկյանին հետաքրքրում է՝ ինչպե՞ս է ստացվում, որ իրավապահների բացահայտումներն ապացուցող փաստերը հրապարակվում են ոչ թե քննչական մարմինների, այլ իշխանական լրատվամիջոցների կողմից:

ԻՔՄ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ իրենք ևս ահազանգեր ու տեսանյութեր են ստանում գումարի դիմաց հանրահավաքին մասնակցող անձանց վերաբերյալ: Ըստ Իոաննիսյանի՝ հիմնականում Ֆրանսիայի հրապարակում գիշերողներին են ընդդիմադիրները գումար տալիս:

Հիշեցնենք, որ նախորդ տարի քրեականացվեց հանրահավաքներին մասնակցելու համար քաղաքացուն գումար տալը, ինչպես նաև պարտադրանքով հանրահավաքին տանելը կամ պարտադրանքով մասնակցելը թույլ չտալը: Սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, քաղաքացիների կամարտահայտության վրա գումարով ազդեցություն ունենալու՝ իրավապահների բացահայտումները վերջնարդյունքի չեն հասնում:

2020 թվականի ամռանն ԱԱԾ-ն սենսացիոն տեսանյութեր հրապարակեց Գագիկ Ծառուկյանի առանձնատնից՝ ներկայացնելով ընտրակաշառքի վերաբերյալ ցուցակներ: Սակայն շուրջ երկու տարի անց առարկայական առաջընթաց չկա: Գործը մոռացվեց, երբ Գագիկ Ծառուկյանը դադարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել:

Արդյո՞ք այս ընդդիմությանը վերագրվող ենթադրյալ կաշառքի դեպքերը կբացահայտվեն և հանրությանը պատճաշ կներկայացվեն գումար բաժանողների անունները, թե՞ կրկին, ըստ քաղաքական նպատակահարմարության, քննություն անավարտ կմնա, պարզ կլինի առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան