Karevorinfo  Իրադարձություններ  158

Բեգլարյանը՝ հայկական հուշարձանների ոչնչացման մասին․ Բորելի առաջարկը՝ յուրացնել ՌԴ պահուստները․ Լուրեր

19:25 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
Բեգլարյանը՝ հայկական հուշարձանների ոչնչացման մասին․ Բորելի առաջարկը՝ յուրացնել ՌԴ պահուստները․ Լուրեր

  • Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ 2020 թվականի պատերազմի ավարտին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքով 5000 հայկական հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին (այդ թվում և խորհրդային ժամանակների), մնացել են Արցախի օկուպացված տարածքներում: Այդ հուշարձանների ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիների կողմից ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել է։
  • Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է Սոթքի հանքում ադրբեջանցիների կրակոցների և հանքագործներից մեկի վիրավորման դեպքին։ Նա հայտարարել է, որ իրենք հետաքրքրված ենք, որ հանքը գործի նորմալ, անխոչընդոտ, որ բոլոր կողմերը խուսափեն դիմել այնպիսի քայլերի, որոնք կսրեն իրավիճակը և կառաջացնեն էսկալացիայի ռիսկեր։
  • Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ ԵՄ անդամ երկրները պետք է լրջորեն մտածեն Ռուսաստանի սառեցված արժութային պահուստներն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը փոխանցելու մասին։ Նա ԱՄՆ օրինակն է բերել, որը յուրացրել է Աֆղանստանի Կենտրոնական բանկի միջոցներն ու դրանք ուղղել է ահաբեկչությունից տուժածների փոխհատուցմանը։
  • Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Օդեսա։ Դեռ ապրին Միշելն այցելել էր Բուչա՝ ռուսական ներխուժման հետևանքներին ծանոթանալու։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրա հետ այս անգամ խոսել է տեսակապի միջոցով։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։