Karevorinfo  Իրադարձություններ  638

Բացառում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չստացվի․ կգնա՛ այս հանրային ճնշմամբ․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:20 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
Բացառում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չստացվի․ կգնա՛ այս հանրային ճնշմամբ․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ

-Արդեն 15 օր է՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության ձեր գործընկերների հետ փողոցում եք: Արդյո՞ք ճիշտ է այն տպավորությունը, որ լուրջ քաղաքական արդյունք չի ապահովվել:

-Չնշենք, որ 15 օր է՝ փողոցում ենք, որովհետև 18 օր առաջ կամ 38 օր առաջ էլի փողոցում էինք, բնականաբար, քաղաքական գործունեությունը ենթադրում է նաև հրապարակային աշխատանք: Եթե հաշվենք, որ երթեր են տեղի ունենում, ես ամեն երթի մասնակցելով՝ ամեն օր քայլում եմ այնքան, որքան քայլում էի մեկ կամ երկու ամիս առաջ, քաղաքացիների հետ ամեն րոպե շփման մեջ եմ: Հանրային կարծիքում տեղի ունեցած փոփոխությունն արդեն իսկ ձեռքբերում է:

-Բայց, պարո՛ն Մանուկյան, չի երևում այն գործիքը, այն կետը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարտադրանք պետք է հանդիսանա:

-Դա առերևույթ տպավորություն է: Առերևույթ տպավորություն է այն, որ Հայաստանն ունի ղեկավար՝ ունի վարչապետ, վարչապետի աթոռին նստած մարդ, որը զբաղվում է առօրյա աշխատանքով: Պայմանական հենց այսօրվա օրինակը նշեմ. Քանաքեռից իջնում էի քաղաք, երկար ժամանակ խցանման մեջ էի, ոչ թե տրանսպորտն էր շատ կամ փողոց էին փակել, այլ Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Հաղթանակի» զբոսայգի և պետք է հեռանար այնտեղից: ՀՀ ղեկավարները մինչև 2020 թվականն ինչ-որ տեղ տեղափոխվելիս երկու-երեք մեքենայի ուղեկցությամբ էին, այսօր ուղղակի խղճացի, թիկնազորի շարասյունից հետո 10 ավտոբուս ոստիկաններ էին, որոնք պետք է ուղեկցեին Նիկոլ Փաշինյանին: Դա վկայում է այն մասին, որ Փաշինյանը Հայաստանում դե յուրե ղեկավար է, բայց դե ֆակտո նրա ազատ տեղաշարժը սեփական երկրում, երբ պետք է լինի հազարավոր ոստիկաններով, երբ գաղտագողի պետք է գնա «Եռաբլուր», երբ առավոտ շուտ պետք է գնա և շրջափակված, երբ ես, որպես պատգամավոր, կարող եմ մոտենալ ԱԺ ամբիոնին և ասել՝ Նիկո՛լ, սուտ ես խոսում, բայց դիմացս կանգնած են 4 անվտանգության ծառայողներ, երբ որպես ընդդիմադիր պատգամավորներ ԱԺ դահլիճ ենք գնացել անցյալ չորեքշաբթի, և լավ՝ սովորել էինք, գիտեինք, որ եթե Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է, անվտանգության աննախադեպ թվով աշխատակիցներ պետք է լինեն, բայց այն, որ այս անգամ ընդդիմադիր խմբակցությունների թիկունքում ՊՊԾ ծառայող էր նստած, դա խոսում է մեկ բանի մասին՝ իրավիճակին տիրապետումը…

-Դրանք անվտանգության միջոցառումներ են, պարո՛ն Մանուկյան: Բայց քաղաքական պրոցես գոյություն չունի, այո՛, փողոցներ են փակվում-բացվում, հիմա Ֆրանսիայի հրապարակը փակ է, բայց ի՞նչն է Նիկոլ Փաշինյանին հարկադրելու հրաժարական տալ:

-Քո սեփական երկրի քաղաքացիները ներկայացրել են պահանջ:

-Քանի՞ հոգի է մասնակցում այդ հավաքներին:

-88 թվականից ես բոլոր գործընթացների մեջ եմ, 88-ին էլ չեմ հաշվել՝ քանի հոգի է գալիս հավաքներին, մյուս տարիներին էլ: Իրականում հաշվելը սխալմունք է առաջ բերում:

-Չհաշվենք, բայց մասշտաբային պրոցես չկա ամբողջ Հայաստանով մեկ, հիշեք՝ 2018-ին ինչ էր կատարվում:

-Մեզ համար անչափ կարևոր է այն քաղաքացին, որ այսօր հանրահավաքում կա, թեկուզ լինի մեկ քաղաքացի… Հանրային տրամադրություններում փոփոխություններ կան, եթե մեկ տարի առաջ երթ կազմակերպեինք, հատուկենտ մարդիկ կողջունեին, բայց այսօր մենք ճնշող աջակցություն ենք ստանում, և հանրահավաքին ոչ թե քաղաքականացված մարդիկ կամ կուսակցականներ են, որ գալիս են, այլ ամենաշատը երիտասարդներն են: Դա որակական փոփոխություն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան